Ասիական զարգացման բանկը Հայաստանին 40 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ կտրամադրի

25.10.2017 14:35
Ասիական զարգացման բանկը Հայաստանին 40 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհուրդը հաստատել է 40 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ քաղաքականության վրա հիմնված Հայաստանին տրամադրվող վարկը, որի նպատակն է. աջակցել Հայաստանի կառավարության շարունակական ջանքերին` ուղղված հարկաբյուջետային կայունության ամրապնդմանն ու երկրում ֆինանսական շուկաների զարգացմանը, հայտնում է Հայաստանում բանկի գրասենյակի մամուլի ծառայությունը։

«Պետական պարտքի արդյունավետ կառավարումն ու զարգացած ֆինանսական շուկաները անհրաժեշտ են Հայաստանի երկարաժամկետ աճի և կայուն զարգացման համար», - ասել է Հայաստանում ԱԶԲ-ի մշտական ներկայացուցչության տնօրեն՝ Շեյն Ռոզենթալը:

«Մենք օժանդակում ենք Հայաստանի կառավարությանը՝իրականացնելու մի շարք բարեփոխումներ թափանցիկության բարձրացման, կառավարման բարելավման և երկրում մասնավոր ներդրումների խրախուսման ուղղությամբ, ինչը ավելի շատ աշխատատեղեր կստեղծի», ասել է նա։

Պետական կառավարման արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագրերը կնպաստեն Հայաստանում ֆինանսական շուկաների ընդլայնմանը և կօգնեն կառավարությանը իրականացնելերկրի ֆինանսական հատվածի ֆիսկալ կայունության ամրապնդմանն ուղղված նպատակները:

Բարեփոխումների հաջորդական միջոցառումների շնորհիվ ծրագիրը կնպաստի Հայաստանում պետական պարտքի կառավարման արդյունավետության ամրապնդմանը՝ ուժեղացնելու հարկաբյուջետային կարգապահությունը և թափանցիկությունը և բարձրացնելու պետական արժեթղթերի շուկայի արդյունավետությունը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կարողանաավելի շատ ապավինել ՀՀ դրամով ներքին փոխառություններին, կառավարության գործունեությունը ֆինանսավորելու համար: Ծրագիրը նաև նպատակ ունի խթանելու կորպորատիվ թափանցիկությունը, ինչը կբարելավի ներդրումային միջավայրը և կընդլայնի տնտեսության մեջ մասնավոր ներդրումների ծավալը:

ԱԶԲ-ն Հայաստանի կառավարության հետ համագործակցում է 2005 թվականից և առ այսօր հաստատելէ 1.27 մլրդ ԱՄՆ դոլարի 26 վարկ և 16.5 մլն ԱՄՆ դոլարի 26 տեխնիկական աջակցության դրամաշնորհ:

ԱԶԲ-ն, որի գլխամասը տեղակայված է Մանիլայում, իր ջանքերն ուղղում է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աղքատության նվազեցմանը` ներառական տնտեսական աճի, շրջակա միջավայրին չվնասող կայուն զարգացման և տարածաշրջանային ինտեգրման միջոցով:

Բանկը հիմնադրվել է 1966 թվականին, և նշում է տարածաշրջանում զարգացման գործընկերության 50-ամյակը: Այն պատկանում է 67 անդամ երկրների, որոնցից 48-ը այս տարածաշրջանից են: 2016 թվականին ԱԶԲ-ի կողմից տրամադրված աջակցության ընդհանուր գումարը կազմել է 31,7 մլրդ ԱՄՆ դոլար, այդ թվում՝ 14 մլրդ ԱՄՆ դոլարհամաֆինանսավորման ծրագրերում: –0–

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև