Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը և Ria Money Transfers համակարգը կրկնակի կրճատել են մի շարք երկրներ իրականացվող փոխանցումների միջնորդավճարը

01.07.2016 11:10
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը և Ria Money Transfers համակարգը կրկնակի կրճատել են մի շարք երկրներ իրականացվող փոխանցումների միջնորդավճարը

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. Առէկսիմբանկի և Ria Money Transfers համակարգի միջև անցկացվող համատեղ ակցիայի շրջանակում հուլիսի 1-ից 50%-ով կրճատվում է դեպի Ռուսաստան, Ղազախստան, Ուկրաինա, Վրաստան և Մոլդովա իրականացվող փոխանցումների միջնորդավճարը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Այսուհետ միջնորդավճարը կկազմի փոխանցվող գումարի 1%-ը։ Ակցիան կգործի մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը:», – նշվում է հաղորդագրության մեջ։

Առէկսիմբանկի Գովազդի և մարքեթինգի բաժնի պետ Ալեքսանդր Հակոբյանի խոսքով, ակցիայում մասնակցելով` հաճախորդները կստանան լրացուցիչ հնարավորություններ, քանի որ բանկը ընդյալնել է ակցիայի մասնակից երկրների ցանկը` ընդգրկելով Ռուսաստանը և Ղազախստանը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իրականացնում է առանց հաշվի բացման միջազգային դրամական փոխանցումներ նաև «MONEYGRAM», «ANELIK», «UNISTREAM», «SIGUE MONEY TRANSFER», «КОНВЕРС ТРАНСФЕР» համակարգերով, «ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ-ԷՔՍՊՐԵՍ» առանց հաշվի բացման անվանական դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան, ինչպես նաև բանկոմատների միջոցով արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանի և Հայաստանի միջև` միևնույն քարտային հաշվին կցված երկու միջազգային քարտերով:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնադրվել է 1998 թ.–ին։ Բանկը «Գազպրոմբանկ» խոշորագույն ռուսական բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև