Կոնվերս բանկի գործադիր տնօրենը հեռացել է իր պաշտոնից

03.08.2016 15:14
Կոնվերս բանկի գործադիր տնօրենը հեռացել է իր պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն, խորհրդի նախագահ Տիգրան Դավթյանը հեռացել է պաշտոնից, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Մամուլի ծառայությունից նար նշեցին, որ բանի խորհրդի նոր նախագահի անունը հայտնի կդառնա տասն օրվա մեջ:

2008 թ.-ին Տիգրան Դավթյանը ստանձնեց «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ 2009 թ,-ի օգոստոսից` ժամանակավորապես կատարում էր գործադիր տնօրենի և բանկի խորհրդի նախագահի պարտականությունները: 2009 թ.-ի դեկտեմբերին նշանակվեց «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն և խորհրդի նախագահ:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին: Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5%: «Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թվականի դեկտեմբերի 20–ին, 2007 թվականի փետրվարից 95 տոկոսանոց բաժնեմասով դրա սեփականատեր է դարձել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը։ Մյուս 5 տոկոսը պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն։ -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև