ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտապանները կմասնակցեն «Կինոյի աշխարհում հայտնվելն անգին է» MasterCard-ի արշավին

19.08.2016 16:28
ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտապանները կմասնակցեն «Կինոյի աշխարհում հայտնվելն անգին է» MasterCard-ի արշավին

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /ԱՌԿԱ/. 2016թ.-ի օգոստոսի 15-ից մինչև հոկտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում MasterCard միջազգային վճարային համակարգը անցկացնում է «Կինոյի աշխարհում հայտնվելն անգին է» արշավը բոլոր MasterCard և Maestro քարտապանների համար, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Գնումների և ծառայությունների դիմաց վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard և Maestro քարտերով Հայաստանում կամ արտերկրում, հնարավոր է ոչ միայն խնայել ժամանակը, այլև կստանալ կինոյի երկու տոմսի վկայական։

Ակցիային մասնակցելու համար ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard և/կամ Maestro քարտապաններին անհրաժեշտ է վերոնշյալ ժամանակահատվածում անկանխիկ եղանակով (ոչ ինտերնետով) վճարել 8 գնումների կամ ծառայությունների դիմաց՝ յուրաքանչյուրը սկսած 8000 դրամից, սեպտեմբերի 1-ից ուրբաթ և շաբաթ օրերին ներկայացնել կտրոնները Դալմա Գարդեն Մոլ և Երևան Մոլ առևտրի կենտրոններում տեղակայված հատուկ տաղավարներում և փոխանակել կտրոնները կինոյի տոմսերի վկայականների հետ:

«Այն դեպքում, եթե վերոնշված ժամանակահատվածում Դուք վճարեք ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard և/կամ Maestro քարտերով 16 գնումների կամ ծառայություների համար, ապա կկարողանաք մասնակցել ակցիային երկու անգամ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի մանրամասն տեղեկություններ «Կինոյի աշխարհում հայտնվելն անգին է» ակցիայի մասին կարելի է ստանալ` այցելելով www.cinematimemc.am, ինչպես նաև www.vtb.am կայքը, ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի Միասնական տեղեկարվական կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև