SWIFT միջբանկային համակարգը տեղեկացրել է նոր կիբերգրոհների մասին

31.08.2016 14:42
SWIFT միջբանկային համակարգը տեղեկացրել է նոր կիբերգրոհների մասին

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. SWIFT միջբանկային համակարգը տեղեկատվություն է տարածել իր հաճախորդների դեմ իրականացրած նոր կիբերգրոհների մասին, հաղորդում է banki.ru–ն` հղում անելով Reuters գործակալությանը։

Գործակալության տվյալներով` SWIFT–ը իր հաճախորդներին նամակներ է ուղարկել, որոնցում նշվում է, որ հունիսին հակերները փորձել են ներթափանցել համակարգ։ Որոշ կիբերգրոհներ պսակվել են հաջողությամբ, սակայն մանրամասները չեն նշվում։

«Հաճախորդների տարածքը խախտվել է, վճարման գործառնությունների կեղծ հարցումներ ուղարկելու հետևողական փորձեր են գրանցվել», – նշվում է նամակում, որին ծանոթացել է Reuters–ը։ «Սա անդադար և բարդ սպառնալիք է, այն կպահպանվի»։

Փետրվարին հակերներին հաջողվել էր կոտրել հաղորդագրությունների փոխանցման ներբանկային պաշտպանված համակարգը և գողանալ 81 մլն դոլար Նյու Յորքի դաշնային պահուստային բանկում բացված Բանգլադեշի կենտրոնական բանկի հաշվից։

SWIFT–ը տեղեկատվության փոխանակման և վճարումներ կատարելու միջազգային, միջբանկային համակարգ է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Բրյուսելի արվարձաններից մեկում։ –0–

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև