ՎՏԲ Հայաստան Բանկը և Յունիստրիմ դրամական փոխանցումների համակարգն ամփոփել են համատեղ ակցիայի արդյունքները

14.09.2016 19:03
ՎՏԲ Հայաստան Բանկը և Յունիստրիմ դրամական փոխանցումների համակարգն ամփոփել են համատեղ ակցիայի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.  «Ռադիո Վան»-ի ուղիղ եթերում ՎՏԲ-Հայաստան Բանկն ու «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգն ամփոփել են «Հաղթող փոխանցում» համատեղ ակցիայի արդյունքները, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Ակցիային մասնակցել են այն քաղաքացիները, ովքեր ապրիլի 18-ից մինչև օգոստոսի 18-ն ընկած ժամանակահատվածում «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգով կատարել և/կամ ստացել են ամենամեծ քանակությամբ դրամական փոխանցումները` ՎՏԲ- Հայաստան Բանկի միջոցով, և/կամ փոխանցումներ են կատարել դեպի ՎՏԲ խմբի Ուկրաինայի, Ղազախստանի, Վրաստանի և Ռուսաստանի Ֆեդերացիայում «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի սպասարկման կետեր:

Պատահական ընտրության արդյունքների հիման վրա, «Հաղթող փոխանցում» ակցիայի 100 ամենաակտիվ մասնակիցներից ընտրվել են 10 հաղթողներն, ում անունները հայտարարվել են «Ռադիո Վանի» ուղիղ եթերում:

Խաղարկության արդյունքում մրցանակակիրներ են դարձել Նվարդ Պետրոսյանը, Աղավնի Ներսիսյանը, Դիանա Սարգսյանը, Արթուր Մանուկյանը, Արթուր Կասինյանը, Մանվել Ավետիսյանը, Քրիստինե Մնացականյանը, Սյուզաննա Ղազարյանը, Ռազմիկ Մանուչարյանը, Քրիստինե Պապոյանը:

Նրանցից յուրաքնչյուրին շնորհվել է 100.000 ՀՀ դրամի չափով դրամական պարգևներ, որոնցով կարող են կատարել կենցաղային տեխնիկայի գնումներ Բանկի կողմից առաջարկվող առևտրի կենտրոններից:

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի հետ իր համագործակցությունը սկսել է 2011թ.-ից` դառնալով ՀՀ-ից կատարվող դրամական փոխանցումների քանակով առաջատարներից մեկը: Համատեղ միջոցառումների ու ակցիաների շնորհիվ` «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգը 2016թ.-ի արդյունքների հիման վրա զբաղեցրել է Բանկի ողջ փոխանցումների 40%-ը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է բոլոր հաղթողներին ու հայտնում իր շնորհակալությունը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև