ՎՏԲ-Հայաստան Բանկը վճարված հարկերի ծավալով ընդգրկվել է Հայաստանի առևտրային բանկերի առաջատարների ցուցակում

01.11.2016 17:37
ՎՏԲ-Հայաստան Բանկը վճարված հարկերի ծավալով ընդգրկվել է Հայաստանի առևտրային բանկերի առաջատարների ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ – Հայաստան Բանկն ընթացիկ տարվա 9 ամիսների տվյալներով ներառվել է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների թվում` պետական բյուջե վճարելով մոտ 2.8 մլրդ դրամ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, բանկը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը Հայաստանի առևտրային բանկերի ցուցակում և 27-րդ տեղը` հանրապետության խոշորագույն հարկատուների ցանկում: Նշված տվյալները ներկայացված են Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեի 2016թ.-ի առաջին 9 ամիսների արդյունքների մասին հրապարակված տվյալներում:

1000 խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկվել են ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերն, որոնց մասնաբաժինը կազմել է հաշվետու ժամանակաշրջանում վճարված հարկերի 5.3%-ը: Ընդհանուր առմամբ, 1000 խոշորագույն հարկատուներն 2016 թ.-ի նշված ժամանակահատվածում պետական բյուջե են վճարել 525 մլրդ դրամ:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ բանկ» ԲԲԸ–ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: ($1 - 475,14 դրամ) -0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև