ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է անվճար հաշվեգրել դրամական փոխանցումների գումարները ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին` Բանկի Հեռախոսային Կենտրոն հեռախոսազանգի միջոցով

15.12.2016 12:01
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է անվճար հաշվեգրել դրամական փոխանցումների գումարները ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին` Բանկի Հեռախոսային Կենտրոն հեռախոսազանգի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներ ստանալու արագ և հարմարավետ միջոց՝ անմիջապես քարտին, առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր MasterCard և Visa քարտապանները արագ դրամական փոխանցումներ ստանալիս կարող են անվճար հաշվեգրել փոխանցումների գումարներն իրենց քարտերին` զանգահարելով Բանկի Հեռախոսային Կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Դրամական փոխանցումը ստանալու համար հաճախորդներին պարտադիր չէ այցելել Բանկի մասնաճյուղեր: Կարելի է հաշվեգրել փոխանցման գումարը  քարտին` իրականացնելով ընդամենը մի քանի գործողություն` զանգահարել Բանկի Հեռախոսային Կենտրոն 87-87 հեռախոսահամարով, նշել անձնական տվյալները, նշել համակարգի անվանումը և դրամական փոխանցման կոդը, նշել փոխանցված գումարը:

Դրամական փոխանցումը ցանկացած արժույթով անմիջապես կհաշվեգրվի հաճախորդի քարտին և հասանելի կլինի կանխիկացման համար ցանկացած ժամանակ և ցանկացած հարմար վայրում ՎՏԲ- Հայաստան Բանկի 156 բանկոմատների միջոցով:

Իսկ այն հաճախորդների համար, ովքեր պարբերաբար են ստանում դրամական փոխանցումներ, Բանկն առաջարկում է հատուկ VTB Transfer  քարտ MasterCard Standard հիմքի վրա, որոնք, բացի վերը նշված ծառայություններից, ընձեռում են հնարավորություն ստացված դրամական փոխանցումների պատմության հիման վրա ստանալ վարկային գիծ՝ արտոնյալ պայմաններով, ինչպես նաև արտոնյալ փոխարկման փոխարժեքներ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև