Հայաստանի ԿԲ–ի ղեկավարը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում անցկացվող վեհաժողովին

03.06.2015 22:12
Հայաստանի ԿԲ–ի ղեկավարը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում անցկացվող վեհաժողովին

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԿԲ–ի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է  Սանկտ Պետերբուրգ մասնակցելու «Ֆինանսական ինդուստրիա` մարտահրավերներ և որոշումներ» 24-րդ միջազգային բանկային վեհաժողովին, հայտնում է ԿԲ-ի մամուլի ծառայությունը։

Վեհաժողովի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները` կենտրոնական բանկերի դերը ժամանակակից իրողություններում, բանկային կարգավորում և վերահսկում, արտաբորսայական շուկայի ֆինանասական գործիքների բարեփոխումներ, ԵՏՄ երկրների դրամավարկային քաղաքականություն, վճարային համակարգեր, ինչպես նաև ֆինանսական միջոցների և ֆինանսական գրագիտության հասանելիության  ավելացում։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, միջոցառման շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում Ջավադյանի և ՌԴ ԿԲ–ի ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի հետ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև