Հայաստանում բացվել է «Varks.am» ՓԲԸ վարկային նոր ընկերությունը

18.01.2017 14:58
Հայաստանում բացվել է «Varks.am» ՓԲԸ վարկային նոր ընկերությունը

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում բացվել է նոր ունիվերսալ «Varks.am» վարկային ընկերությունը, նշվում է ընկերության Facebook-ի էջում հրապարակված գրառման մեջ:

ԿԲ տվյալներով, սա Հայաստանի թվով 34-րդ վարկային ընկերությունն է:

Վարկային ընկերությունը կարգավորիչի կողմից գրանցվել է 2016 թ.-ի նոյեմբերի 8-ին և ԿԲ-ի կողմից ստացել է N41 լիցենզիան:

Վարկային ընկերության կանոնակարգային կապիտալը կազմում է 200 մլն դրամ: Ըբնկերության միակ բաժնետերը և հիմնադիրը Լատվիայում գրանցված EC Investments ԲԲԸ-ն է: Ընկերության հիմնական նպատակն է Հայաստանի ողջ տարածքում սպառողական վարկերի տրամադրումը: Այն նախատեսում է զբաղեցնել շուկայի սպառողական վարկավորման 1-2 տոկոսը:

«Վարկս Էյ Էմ» ՓԲԸ-ի վարկերը տրամադրվում են 21 տարեկանից բարձր ՀՀ ռեզիդենտներին` ՀՀ դրամով, 7-30 մարման ժամկետով` 10 000 – 250 000 դրամի չափով։ Վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 24%. իսկ փաստացին` 60,83-65,18 %: -0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև