ՀՀ ԿԲ–ն տեղաբաշխել է 5 մլրդ դրամի միջնաժամկետ գանձապետական պարտատոմսեր

22.02.2017 12:40
ՀՀ ԿԲ–ն տեղաբաշխել է 5 մլրդ դրամի միջնաժամկետ գանձապետական պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն փետրվարի 21–ին տեղաբաշխել է 5 մլրդ դրամի միջնաժամկետ գանձապետական պարտատոմսեր։ Ինչպես նշվում է ՀՀ ֆինանսների նախարարության կայքում, տեղաբաշխվել են AMGN36294194 սերիայի պարտատոմսեր` մինչև 2019 թ.–ի ապրիլի 29–ը մարման ժամկետով։

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 9 մլրդ 628 մլն դրամ, որից 8 մլրդ 588 մլն դրամը` մրցակցային հայտերով, իսկ 1 մլրդ 40 մլն դրամը` ոչ մրցակցային։

Աճուրդին մասնակցել է 7 գործակալ։ Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.8048 %` 9.9200% սահմանային եկամտաբերությամբ։ Տեղաբաշխումից հետո ստացված շահույթը կազմել է 5 063 486 224 դրամ ($1 – 486,95 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև