«ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության շահույթը 11 ամսում կգերազանցի 900 մլն դրամը

28.12.2016 16:43
«ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության շահույթը 11 ամսում կգերազանցի 900 մլն դրամը

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության շահույթը 11 ամսում, նախնական տվյալներով, կգերազանցի 900 մլն դրամը, տեղեկացրեց ընկերության գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը` ներկայացնելով տարվա արդյունքները։

«Նախնական տվյալներով, ընկերության ակտիվները 11 ամսում կազմել են մոտ 11 մլրդ դրամ, պարտավորությունները` շուրջ 7 մլրդ դրամ, սեփական կապիտալը` 3,9 մլրդ դրամ։ Հավաքվել է շուրջ 8,4 մլրդ դրամի ապահովագրական պարգևավճար, տրամադրվել է շուրջ 3,4 մլրդ դրամի փոխհատուցում, շահույթը կազմել է ավելի քան 900 մլն դրամ»,  – ասաց Մելիքսեթյանը չորեքշաբթի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով, ապահովագրական ընկերության ակտիվների շահութաբերության ցուցանիշը (ROA) և կապիտալի շահութաբերության ցուցանիշը (ROE) կազմել են համապատասխանաբար 10 և 25 տոկոս։

Նա տեղեկացրեց նաև, որ ընկերությունը հաշվետու ժամանակաշրջանում վճարել է ավելի քան 400 մլն դրամի հարկ։ Հիմա ընկերությունում աշխատում է 267 մարդ` նախորդ տարվա համեմատ ապահովելով 14 տոկոսի աճ։

Այս կապակցությամբ Մելիքսեթյանը պարզաբանեց, որ «ԻՆԳՈ Արմենիա» ՓԲԸ–ն 2016 թ.–ին նախանշել էր բավականին հավակնոտ ծրագրեր և դատելով նախնական արդյունքներից` հասել է հաջողության։

«Ընկերության հաճախորդներն են 200 հազար ֆիզիկական անձ  և 1300 կազմակերպություն։ Մշտապես զարգացող ընկերության ուշադրության կենտրոնում է գտնվում ֆինանսական կայունության ապահովումը։ Այդ ամենի երկու հիմնական ցուցաշիներն են վճարունակությունը, որով ընկերությունը 50 տոկոսով գերազանցում է ԿԲ–ի սահմանված պահանջները, և լիկվիդայնության ցուցանիշը, որը երկու անգամ գերազանցում է նորմատիվը», – ասաց Մելիքսեթյանը։

Նա նշեց, որ ընկերությունը 2016 թ.–ին հաստատել է նաև առաջնորդի իր դիրքերը ապահովագրական գործունեության 10 տեսակներից 7–ում, որոնց թվում է ԿԱՍԿՈ–ն, ունեցվածքի, առողջության ապահովագրությունը, տուրիստական ապահովագրությունը, դժբախտ պատահարների, ընդհանուր պատասխանատվության և ինքնաթիռների ապահովագրությունը։

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ–ն հիմնվել է 1997 թ.–ին` որպես «ԷՖԵՍ» ապահովագրական ՓԲԸ։ 2003 թ.–ի դեկտեմբերին ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսը ձեռք է բերել «Ինգոսստրախը», ինչից հետո ընկերությունը վերանվանվել է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ–ի ($1 - 482,68 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև