ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ արդեն հասանելի է նաև Easy Pay տերմինալների միջոցով

14.07.2017 16:24
ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ արդեն հասանելի է նաև Easy Pay տերմինալների միջոցով

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./ԱՌԿԱ/. Այսուհետ ԱԿԲԱ – ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից տրամադրվող ծառայությունների դիմաց կարելի է վճարումներ իրականացնել Easy Pay վճարային համակարգի տերմինալների միջոցով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, Easy Pay վճարային համակարգի տերմինալների միջոցով հնարավոր է մուտքագրել  կանխիկ գումար քարտային հաշվին, դրամական միջոցներ մուտքագրել ընթացիկ հաշվին, համալրել ավանդային հաշիվ, մարել վարկ գրաֆիկի օրը։

«Անկախ գործարքի գումարի չափից «Իզի Փեյ» ՍՊԸ-ի տերմինալների միջոցով ԱԿԲԱ – ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հաճախորդների կողմից իրականացվող ցանկացած գործարքի դիմաց գանձվելու է 200 ՀՀ դրամ», – նշվում է հաղորդագրության մեջ։

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև