ԿԲ-ն հորդորում է քաղաքացիներին խուսափել կանխիկ գործարքներից և օգտվել օնլայն վճարումներից

27.05.2020 18:08
ԿԲ-ն հորդորում է քաղաքացիներին խուսափել կանխիկ գործարքներից և օգտվել օնլայն վճարումներից

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկը հորդորում է քաղաքացիներին հնարավորինս հրաժարվել կանխիկ վճարումներից և անցնել առցանց վճարումների: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին է հայտնել ԿԲ մամուլի քարտուղար Հարություն Կբեյանը առցանց ասուլիսի ժամանակ:

«ԿԲ-ն առաջին իսկ օրվանից հորդորել է և շարունակում է հորդորել օգտվել անլայն ծառայություններից, վճարահաշվարկային կազմակերպությունների ծառայություններից, օնլայն բանկինգի ծառայություններից, և մինիմալի հասցնել շփումը ֆիզիկական անձանց միջև»,- նշել է նա:

Կբեյանն ընդգծել է, որ օնլայն ծառայությունների համար հնարավորությունն այսօր բանկային համակարգում առկա է և կոչ արել քաղաքացիներին օգտագործել օնլայն ծառայություններ և խուսափել կանխիկ գործարքներից:

ՀՀ ԿԲ ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանն իր կողմից նշել է, որ ԿԲ-ն շարունակում է բանկերի, վարկային և ապահովագրական ընկերությունների հետ համագործակցությամբ տարբեր ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքները:

Նրա խոսքով, ՀՀ-ում ենթակառուցվածքները բավականաչափ ճկուն են, հատկապես վճարահաշվարկային համակարգը, բորսա-դեպոզիտար համակարգը, վարկառուների սպասարկման բազաները, վարկային բյուրոները և ազգային վճարահաշվարկային ArCa համակարգը, որոնք գրանցել են աճ և շարունակում են կայուն ձևով սպասարկել ֆինանսական կազմակերպություններին և իրական հատվածին:

 «Մենք նույնպես իրականացնում ենք համապատասխան ներդրումներ տարբեր միջազգային զարգացումների և սպասվող նոր գործիքների ու նոր պրոդուկտների զարգացումանը համապատասխան»,- նշել է նա: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև