Easy Pay տերմինալ թեմյով բոլոր նորությունները

ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ արդեն հասանելի է նաև Easy Pay տերմինալների միջոցով

14.07.2017 16:24

ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ արդեն հասանելի է նաև Easy Pay տերմինալների միջոցով

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./ԱՌԿԱ/. Այսուհետ ԱԿԲԱ – ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից տրամադրվող ծառայությունների դիմաց կարելի է վճարումներ իրականացնել Easy Pay վճարային համակարգի տերմինալների միջոցով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, Easy Pay վճարային համակարգի տերմինալների միջոցով հնարավոր է մուտքագրել  կանխիկ գումար քարտային հաշվին, դրամական միջոցներ մուտքագրել ընթացիկ հաշվին, համալրել ավանդային հաշիվ, մարել վարկ գրաֆիկի օրը։

«Անկախ գործարքի գումարի չափից «Իզի Փեյ» ՍՊԸ-ի տերմինալների միջոցով ԱԿԲԱ – ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հաճախորդների կողմից իրականացվող ցանկացած գործարքի դիմաց գանձվելու է 200 ՀՀ դրամ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ արդեն հասանելի է նաև Easy Pay տերմինալների միջոցով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.03.2024