Ռուսաստանը և Հայաստանը միավորել են իրենց վճարային համակարգերը

18.08.2017 15:03
Ռուսաստանը և Հայաստանը միավորել են իրենց վճարային համակարգերը

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը և Հայաստանն ավարտել են ազգային վճարային համակարգերի ինտեգրման փորձնական ծրագիրը։ Ինչպես հայտնում է  Lenta.ru–ն, նախօրեին այդ մասին հայտնել է Վճարային համակարգերի ազգային համակարգի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի և Հայաստանի ազգային վճարային համակարգերի` երկու երկրների վճարային ենթակառուցվածքներում – Հայաստանում «Միր» քարտերի,  իսկ Ռուսաստանում ArCa քարտերի փոխադարձ ընդունում ենթադրող նախագծի առաջին մասնակիցներն են`  ՎՏԲ բանկերը, Ալֆա բանկը, «Կենտրոն Ինվեստը» և Ուրալտրանսբանկը»,– նշվում է հաղորդման մեջ։

ՎՏԲ–ն «Միր» համակարգի հաշվարկային բանկն է երկու երկրների վճարային համակարգերի միջև գործառնությունների ժամանակ։ Հաշվարկների ժամանակ օգտագործվում են միայն ազգային արժույթներ։

Ռուսաստանի բանկի փոխնախագահ Օլգա Սկորոբոգատովայի խոսքով, «Միր» քարտը հնարավոր կլինի ընդունել Հայաստանում մինչև 2017 թվականի վերջ։

Ապրիլին ՎՀԱՀ–ն հայտարարել էր Թաիլանդում «Միր» քարտերի ընդունման վերաբերյալ բանակցությունների մեկնարկի մասին։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով, դա թույլ կտա պարզեցնել զբոսաշրջիկների համար վճարման գործընթացը։ 2016 թվականին երկիր է այցելել ավելի քան մեկ միլիոն ռուսաստանցի։

«Միրը» ռուսաստանյան վճարային ազգային համակարգ է։ Այդպիսի համակարգ ստեղծելու անհրաժեշտությունն առաջացել է 2014 թվականի ամռանը, երբ Visa–ն և MasterCard–ն Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ–ի պատժամիջոցների պատճառով դադարել են սպասարկել մի շարք ռուսաստանյան բանկերի քարտեր։ -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև