ՎՏԲ-Հայաստան Բանկը նոր՝ «Պուշկին» մասնաճյուղ է բացել

18.12.2017 11:14
ՎՏԲ-Հայաստան Բանկը նոր՝ «Պուշկին» մասնաճյուղ է բացել

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հաճախորդների սպասարկման առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով` ՎՏԲ-Հայաստան Բանկի Նալբանդյան 46 հասցեում գտնվող մասնաճյուղը 2017 թ.–ի դեկտեմբերի 18–ից գործելու է նոր ավելի ընդարձակ տարածքում՝ Պուշկինի 3/1 հասցեում (ներկայիս մասնաճյուղից ընդամենը 100մ հեռավորության վրա), հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Նոր ժամանակակից և ընդարձակ «Պուշկին» մասնաճյուղում Բանկի հաճախորդները կօգտվեն ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների ողջ շարքից. ավանդային և վարկային պրոդուկտների ձևակերպում, հաշիվների համալրում, դրամական փոխանցումների, կոմունալ վճարումների իրականացում, Բանկի աշխատակիցների խորհրդատվություն և այլն:

«Պուշկին» մասնաճյուղում հաճախորդները հնարավորություն ունեն նաև անվտանգ պահելու իրենց արժեքավոր իրերը դեպոզիտային պահատուփերում` արձակուրդների, ճանապարհորդությունների ընթացքում և այլն:

««Պուշկին» մասնաճյուղը կլինի ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջին մասնաճյուղը, որը կունենա հաճախորդների ինքնասպասարկման շուրջօրյա գոտի, որը համալրված է բանկոմատով և վճարային տերմինալով, ինչը թույլ կտա հաճախորդներին 24/7 ռեժիմում իրականացնել կանխիկացման և բանկային/քարտային հաշիվների, ավանդների համալրման, վարկերի մարման, կոմունալ և այլ ծառայությունների վճարումների գործարքներ», – նշվում է բանկի տարածած հաղորդագրության մեջ։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև