ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ DEG–ից 10 մլն դոլարի ֆինանսական միջոցներ է ներգրավել

12.01.2018 19:41
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ DEG–ից 10 մլն դոլարի ֆինանսական միջոցներ է ներգրավել

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով վարկի ներգրավման պայմանագիր է կնքել DEG‑DEUTSCHE INVESTITIONS‑ UND ENTWICKLUNGSGESELLSCHAFT MBH գերմանական ներդրումային կազմակերպության հետ։ Այս մասին նշվում է բանկի կայքում։

Ըստ հաղորդագրության, սա համագործակցության երկրորդ պայմանագիրն է: Վարկը թույլ կտա բանկին ավելացնել փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորումը և   տրամադրել երկարաժամկետ ռեսուրսներ:  Վարկային միջոցներից 1 մլն դոլար կուղղվի  Հայաստանում գործող գերմանական ընկերություններին:

Նշենք, որ DEG‑DEUTSCHE INVESTITIONS‑ UND ENTWICKLUNGSGESELLSCHAFT MBH  գերմանական ներդրումային կազմակերպությունը KfW բանկային խմբի անդամ է և  ֆինանսավորում է զարգացող, ինչպես նաև անցումային շրջանում գտնվող երկրներում մասնավոր ընկերությունների ներդրումները: -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև