ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 76,4 մլն դոլար

15.01.2018 14:05
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 76,4 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը հունվարի 8-ից 12-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 76,4 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 483,55 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Նույն ժամանակահատվածում ներբանկային շուկայում ձեռք է բերվել 15,5 մլն եվրո և մոտ 1,6 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, 577,66 դրամ և 8,39 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է մոտ 100 մլն դոլար, 15,1 մլն եվրո և 398,1 մլն ռուբլի, համապատասխանաբար, մեկ դոլարի դիմաց 485,25 դրամ, եվրոյի դիմաց 582,77 դրամ և մեկ ռուբլու դիմաց 8,53 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ընդ որում, NASDAQ OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով առուվաճառքի գործարքներ չեն իրականացվել։

Բացի այդ, դեկտեմբերի 25-ից հունվարի 7-ը ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 102,6 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 147,6 մլն ($1– 483,51)։ -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև