Արարատբանկը 4 մլն դոլար վարկային ռեսուրսներ է ներգրավել BlueOrchard Microfinance Fund կազմակերպությունից

04.10.2013 13:54
Արարատբանկը 4 մլն դոլար վարկային ռեսուրսներ է ներգրավել BlueOrchard Microfinance Fund կազմակերպությունից

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Միկրոֆինանսավորման ոլորտում ներդրումներ իրականացնող BlueOrchard հիմնադրամը ընթացիկ տարում երկրորդ անգամ Արարատբանկին 4 մլն ԱՄՆ դոլար է տրամադրել, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ներգրավված միջոցները կուղղվեն արտադրության, առևտրի, ծառայությունների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի բիզնես նախագծերի ֆինանսավորմանը:

Վարկը տրամադրվելու է 3-5 տարի ժամկետով, տարեկան 12-14 տոկոս դրույքաչափով: Այն միտված է Հայաստանում միկրո և փոքր ձեռնարկությունների զարգացմանը և արտադրանքի մրցունակության բարձրացմանը:

Նշենք նաև, որ տարեսկզբին ներգրավված միջոցներով ֆինանսավորվել է ավելի քան 200 ձեռնարկություն:

BlueOrchard միկրովարկավորման հիմնադրամը ստեղծվել է 2001թ.-ին Լյուքսեմբուրգում: Հիմնադրամի վարկային պորտֆելը գերազանցում է 1 մլրդ ԱՄՆ դոլարը: BlueOrchard հիմնադրամը 40-ից ավելի զարգացող երկրներում ֆինանսավորել է ավելի քան 250 միկրոֆինանսավորող կազմակերպությունների ծրագրեր:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  «Հայկապբանկի» իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991թ.-ի սեպտեմբերի 20-ին:  Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին: – 0- -


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև