ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել 94,1 մլն դոլար

07.08.2017 14:36
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել 94,1 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 28–ից օգոստոսի 4–ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 94,1 մլն դոլար 1 դոլարի դիմաց 477. 84 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Նույն ժամանակահատվածում ներբանկային շուկայում ձեռք է բերվել մոտ 12 մլն եվրո և 1,3 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, 560,73 դրամ և 7,91 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է 86,47 մլն դոլար, 14,5 մլն եվրո և շուրջ 510,8 մլն  ռուբլի, համապատասխանաբար, մեկ դոլարի դիմաց 479,25 դրամ, եվրոյի դիմաց 566,85 դրամ և մեկ ռուբլու դիմաց 8 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ընդ որում, NASDAQ OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով առուվաճառքի գործարքներ չեն իրականացվել։

Բացի այդ, հուլիսի 24-30–ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 38,7 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 56 մլն դոլար ($1– 478,77 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև