«Կանայք բիզնեսում»․ նոր ծրագիր գործարար կանանց համար ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՑ

09.02.2018 19:35
«Կանայք բիզնեսում»․ նոր ծրագիր գործարար կանանց համար ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՑ

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (EBRD) հետ համատեղ իրականացրեցին «Կանայք բիզնեսում» թեմայով միջոցառումը, որի շրջանակում կին գործարարներին ներկայացվեց երկու բանկերի համագործակցության արդյունքում ստեղծված ֆինանսական ծառայությունը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Նպատակը մեկն է․ օժանդակել, ոգևորել և խրախուսել կին ձեռներեցներին, որպեսզի նրանք ավելի ակտիվ լինեն բիզնեսում, եթե դեռ չեն զբաղվում, ապա սկսեն։ Իրենց բիզնեսը ընդլայնելու համար լավ գաղափարներով կարող են գալ բանկ միաժամանակ ֆինանսավորում և որակյալ խորհրդատվությունստանալու, նշում եմ որակյալ, որովհետև խորհրդատվության պակաս մեր երկրում չկա, որակյալ խորհրդատվության՝ շատ կա»,-իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ Զարգացման և մարքեթինգի վարչության ղեկավար Արսեն Մելքոնյանը։

«Բանկի ՓՄՁ հաճախորդների 1/3-ը կանայք են և մենք նպատակ ունենք կանանց համար դառնալ առաջին ընտրության բանկը։ Մինչև ապրիլի 30-ը կին գործարարների վարկավորումըկիրականացնենք հատուկ պայմաններով՝ առանց գրավի մինչև 4 մլն ՀՀ դրամը 13, իսկ ԱՄՆ դոլարով՝10 տոկոս տարեկան տոկոսադրույքով, իսկ ավելի խոշոր վարկերի դեպքում ՀՀ դրամով 12.5 և ԱՄՆ դոլարով 9 տոկոս տարեկան տոկոսադրույքով»,- նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի պրոդուկտների կառավարման և վաճառքի բաժնի պետ Հակոբ Հակոբյանը։

Women in business առաջարկի մանրամասներին  կարելի է ծանոթացանալ այստեղ։

«Իրականացված միջոցառմանը մասնակցեցին բանկի հաճախորդ և հաճախորդ չհանդիսացող ավելի քան 90 կին ղեկավար՝ փոքր ու միջին բիզնեսի տարբեր ոլորտներից», – նշվում է բանկի տարածած հաղորդագրության մեջ։

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև