Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն թեմյով բոլոր նորությունները

Յունիբանկը և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կաջակցեն արտահանող ՓՄՁ-ներին

20.02.2018 17:35

Յունիբանկը  և Հայաստանի արտահանման ապահովագրական  գործակալությունը կաջակցեն արտահանող ՓՄՁ-ներին

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Այսօր Յունիբանկը և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր, որի շրջանակում արտահանմամբ զբաղված ՓՄՁ-ներին կտրամադրվեն առավել մատչելի պայմաններով վարկեր`սկսած 8% տարեկան տոկոսադրույքից, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Վարկատեսակի մատչելի պայմանները համահունչ են Յունիբանկի կողմից վարկերի տոկոսադրույքների նվազեցման քաղաքականությանը: Ծրագիրն ուղղված է ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրության ավելացմանը, արտահանման խթանմանը և նոր շուկաներ մուտք գործելուն նպաստող համատեղ ֆինանսական ծառայությունների ներդրմանը։ «Վարկային միջոցների հասանելիությունը ՓՄՁ-ների համար շարունակում է մնալ ամենաարդիական հարցերից մեկը: Յունիբանկը ձգտում է ոչ միայն բարելավել վարկավորման պայմանները, այլև պարզեցրել վարկերի տրամադրման գործընթացը: Այս վարկ պայմանները հասանելի են մեծ թվով արտահանող ձեռնարկատերերին, իսկ անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն փաթեթն արագացնում և պարզեցնում է վարկային միջոցների ստացման գործընթացը», – նշվում է բանկից ստացված հաղորդագրության մեջ:

Այդպիսի մոտեցումը հնարավորություն է տալիս բանկին դառնալու առավել շահավետ գործընկեր ՓՄՁ-ների համար: Համաձայնագիրը ստորագրեցին Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արմեն Շահնազարյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Յունիբանկը և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կաջակցեն արտահանող ՓՄՁ-ներին

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ համագործակցելու է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության հետ

07.06.2016 15:58

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ համագործակցելու է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության հետ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ համագործակցելու է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության հետ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024