Հարձակման է ենթարկվել ՎՏԲ Հայաստան բանկի երևանյան մասնաճյուղերից մեկը

19.02.2018 19:14
Հարձակման է ենթարկվել ՎՏԲ Հայաստան բանկի երևանյան մասնաճյուղերից մեկը

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երկուշաբթի ժամը 15:30 հարձակման է ենթարկվել ՎՏԲ-Հայաստան Բանկի թիվ 4 մասնաճյուղը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, Բաղրամյան 56 հասցեում գտնվող աշխատակիցները և հաճախորդները չեն տուժել, և Բանկը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև