ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 128,2 մլն դոլար

25.12.2017 15:20
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 128,2 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը դեկտեմբերի 18-ից 22-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 128,2 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 480,66 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Նույն ժամանակահատվածում ներբանկային շուկայում ձեռք է բերվել 17,37 մլն եվրո և մոտ 1,29 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, 566,80 դրամ և 8,16 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է 130,5 մլն դոլար, 27,4 մլն եվրո և 455,1 մլն ռուբլի, համապատասխանաբար, մեկ դոլարի դիմաց 482,07 դրամ, եվրոյի դիմաց 570,77 դրամ և մեկ ռուբլու դիմաց 8,26 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ընդ որում, NASDAQ OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով առուվաճառքի գործարքներ չեն իրականացվել։

Բացի այդ, դեկտեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 70,3 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 81,6 մլն դոլար ($1– 480,55 դրամ)։ -0-

 

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև