13.11.2017 15:39
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը նոյեմբերի 6–ից 10–ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 71,3 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 485,33 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։
Նույն ժամանակահատվածում ներբանկային շուկայում ձեռք է բերվել 8,3 մլն եվրո և գրեթե 1 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, 562,12 դրամ և 8,20 դրամ միջին կշռված փոխարժեքներով։
Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է 80,8 մլն դոլար, 14,8 մլն եվրո և 638,8 մլն ռուբլի, համապատասխանաբար, մեկ դոլարի դիմաց 487,19 դրամ, եվրոյի դիմաց 565,99 դրամ և մեկ ռուբլու դիմաց 8,31 դրամ միջին կշռված փոխարժեքներով։
Ընդ որում, NASDAQ OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով առուվաճառքի գործարքներ չեն իրականացվել։
Բացի այդ, հոկտեմբերի 30–ից նոյեմբերի 5–ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 67,5 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 45,2 մլն դոլար ($1– 487,29 դրամ)։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: