11.07.2018 16:33
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԱԳԲԱ Լիզինգն իրավաբանական անձանց առաջարկում է լիզինգի միջոցով ձեռք բերել կոմերցիոն նշանակության անշարժ գույք սկսած 8% տարեկան տոկոսադրույքով։
Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, պայմանները հետևյալն են. կանխավճար սկսած 20%-ից, ֆինանսավորում՝ ՀՀ դրամով և արտարժույթով, լիզինգի մարման ժամկետ՝ 12-ից մինչև 120 ամիս, ԱԱՀ-ն հաշվանցելու հնարավորություն։
«Կոմերցիոն տարածքը լիզինգով ձեռք բերելու պարագայում հավելյալ գրավի անհրաժեշտություն չի առաջանում, քանի որ գրավ է հանդիսանում հենց լիզինգի միջոցով ձեռք բերվող գույքը», – հայտնում են բանկից։
ԱԳԲԱ Լիզինգը Հայաստանում առաջին գրանցված լիզինգային ընկերությունն է և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինանսական խմբի անդամ:
Մանրամասն տեղեկություններին համար այցելեք՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարեք ԱԳԲԱ Լիզինգ 010 318888 (8089):
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ստեղծվել է 1996թ. Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Բանկի ստեղծումն իրականացվել է եռափուլ ծրագրի միջոցով Ֆրանսիական Credit Agricole բանկի Credit Agricole Consultant խորհրդատվական ծառայության, հոլանդական Rabobank և գերմանական DG-Ագրոպրոգրեսս ընկերությունների հետ համատեղ: Բանկը 2009թ.-ի փետրվարի 26-ից հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ: Ընկերությունը նաև կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է, ինչպես նաև հանդիսանում էԴեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.acba.am:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: