ֆինանսական խումբ թեմյով բոլոր նորությունները

ԱԳԲԱ Լիզինգն առաջարկում է կոմերցիոն անշարժ գույքի լիզինգ սկսած 8%-ից

11.07.2018 16:33

ԱԳԲԱ Լիզինգն առաջարկում է կոմերցիոն անշարժ գույքի լիզինգ սկսած 8%-ից

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԱԳԲԱ Լիզինգն իրավաբանական անձանց առաջարկում է լիզինգի միջոցով ձեռք բերել կոմերցիոն նշանակության անշարժ գույք սկսած 8% տարեկան տոկոսադրույքով։

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, պայմանները հետևյալն են. կանխավճար սկսած 20%-ից, ֆինանսավորում՝ ՀՀ դրամով և արտարժույթով, լիզինգի մարման ժամկետ՝ 12-ից մինչև 120 ամիս, ԱԱՀ-ն հաշվանցելու հնարավորություն։

«Կոմերցիոն տարածքը լիզինգով ձեռք բերելու պարագայում հավելյալ գրավի անհրաժեշտություն չի առաջանում, քանի որ գրավ է հանդիսանում հենց լիզինգի միջոցով ձեռք բերվող գույքը», – հայտնում են բանկից։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱԳԲԱ Լիզինգն առաջարկում է կոմերցիոն անշարժ գույքի լիզինգ սկսած 8%-ից

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024