Կոնվերս բանկի աջակցությամբ բարելավվել են Գյումրու երկու դպրոցի կրթական պայմանները

04.09.2018 17:45
Կոնվերս բանկի աջակցությամբ բարելավվել են Գյումրու երկու դպրոցի կրթական պայմանները

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Գյումրու թիվ 18 և թիվ 29 հիմնական  դպրոցների սաները ուսումնական տարին դիմավորել են բարելավված կրթական պայմաններում: Կոնվերս Բանկի աջակցությամբ թիվ 18 հիմնական դպրոցին նվիրել է էլեկտրոնային գրատախտակ և երաժշտական կենտրոն, իսկ թիվ 29 հիմնական դպրոցում նորոգվել է  դասասենյակներից մեկը և  էլեկտրոնային գրատախտակ է տեղադրվել, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Մենք կարևորում ենք մասնավոր հատվածի հետ համագործակցությունը տարբեր՝ այդ թվում կրթական ոլորտում: Կոնվերս Բանկի հետ համատեղ հերթական նախաձեռնությունը կյանքի կոչվեց այս ամռանը: Դրա շրջանակներում տեխնիկապես վերազինվեցին Գյումրու հանրակրթական դպրոցներից երկուսը, զգալորեն բարելավվեցին կրթական պայմանները: Հուսով ենք, որ Կոնվերս Բանկի հետ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում»,-ասաց Շիրակի մարզպետ  Կարեն Սարուխանյանը:

«Կոնվերս Բանկը կարևորում կրթության որակի և պայմանների բարելավման նախագծերին աջակցությունը: Վերջին տարիներին մենք աջակցության ծրագրեր ենք իրականացրել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում՝ աջակցելով լաբորատորիաների, համակարգչային սենյակների ձևավորմանը, դպրոցների կահավորմանը և այլն, իրականացնելով կրթության խրախուսման ծրագրեր: Սա Շիրակի մարզպետարանի հետ  կրթության ոլորտում համագործակցության խոստումնալից սկիզբն էր»,-եզրափակեցին Կոնվերս Բանկում:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև