ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 66,5 մլն դոլար

10.09.2018 12:54
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 66,5 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի առևտրային բանկերը սեպտեմբերի 3–ից 7-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 66,5 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 483,24 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

Նույն ժամանակահատվածում ներբանկային շուկայում ձեռք է բերվել 13,4 մլն եվրո և մոտ 1303,1  մլն ռուբլի, համապատասխանաբար, 560,15 դրամ և 7,06 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Միևնույն ժամանակ, ներբանկային շուկայում վաճարվել է մոտ 91,8 մլն դոլար, 17,3 մլն եվրո ու 749 մլն ռուբլի, համապատասխանաբար, 484,61 դրամ, 563,54 դրամ ու 7,14 դրամ կշռված փոխարժեքներով։

Բացի այդ, օգոստոսի 27–ից սեպտեմբերի 2–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 79,6 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 39,5 մլն դոլար ($1– 484.69 դրամ)։ -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև