26.11.2018 16:04
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ Գյումրու թիվ 4 և Մայիսյան համայնքի միջնակարգ դպրոցներում բացվել են ինֆորմատիկայի ժամանակակից 2 նոր դասարան։
Ինչպես հայտնում է Բանկի մամուլի ծառայությունը. դասարանները ամբողջությամբ վերանորոգվել և կահավորվել են համակարգչային տեխնիկայով, տեղադրվել է ինտերակտիվ գրատախտակներ։
Մանրամասները` տեսանյութում։
«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: