Մեկնարկել է ամենախելահեղ ֆուտբոլային մրցավազքը

21.03.2019 16:22
Մեկնարկել է ամենախելահեղ ֆուտբոլային մրցավազքը

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և Mastercard-ը հայտարարում են մրցույթ, որին կարող են մասնակցել բանկի կողմից թողարկված MasterCard UEFA Champions League քարտի նոր և գործող քարտապանները, հայտնում են բանկի մամուլի ծառայությունը:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի ապրիլի 20-ը գրանցվել myuefacard.am հարթակում և կատարել մրցույթի ընթացքում սահմանվող առաջադրանքները: Հարթակում գրանցումը կատարվում է թիմով, յուրաքանչյուր թիմում` 2 քարտապան:

«Մրցույթի արդյունքում հաղթող թիմը կնվաճի 4-օրյա ուղևորություն դեպի Մադրիդ և հնարավորություն կստանա մարզադաշտից հետևել UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղին: Իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը UEFA Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանում կմեկնեն իրենց երկրպագած թիմի քաղաք և ներկա կգտնվեն թիմի առաջին տնային խաղին», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Մրցույթում հաղթող կճանաչվեն առավելագույն միավորներ կուտակած 3 թիմերը:

«Ինչպես կուտակել միավորներ․ մինչև ապրիլի 20-ը myuefacard.am հարթակի միջոցով հրավիրի՛ր գրանցվելու նոր քարտապանների: Արդյունքում, 20-ական միավոր կստանա ինչպես քո, այնպես էլ հրավիրված և գրանցված թիմը, ապրիլի 10-ից 20-ը ներառյալ յուրաքանչյուր օր կատարի՛ր 1000 ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) և ավելի վճարային գործարք ու ստացի՛ր 5 միավոր: Մեկ օրվա ընթացքում յուրաքանչյուր քարտապան կարող է կուտակել առավելագույնը 5, իսկ թիմը` 10 միավոր, մրցույթի ընթացքում myuefacard.am հարթակի միջոցով կսահմանվեն լրացուցիչ առաջադրանքներ, որոնց կատարման դիմաց կկարողանաք կուտակել հավելյալ միավորներ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Իմացի՛ր ավելին myuefacard.am և acba.am կայքերից կամ զանգահարի՛ր 010 31 88 88 հեռախոսահամարին:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև