Հայաստանում ապահովագրական ընկերությունների վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր. նրանք վճարել են ավելի քան 218 մլոն դրամ

23.07.2019 15:30
Հայաստանում ապահովագրական ընկերությունների վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր. նրանք վճարել են ավելի քան 218 մլոն դրամ

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. Մի շարք ապահովագրական ընկերությունների վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր: Այդ մասին հայտնում է Պետեկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը:

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով՝ օրենքով սահմանված հաշվետվություններում, հաշվարկում, հայտարարագրում կամ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ մի շարք ապահովագրական ընկերությունների վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր:

Քննության ընթացքում որոշ ապահովագրական ընկերություններ, գիտակցելով և ընդունելով իրենց կողմից ծավալած գործունեության ընթացքում հարկերի հաշվարկման մեջ թույլ տված խախտումները, դրսևորել են պատշաճ հարկ վճարողի վարքագիծ, մասնավորապես, մինչև համալիր հարկային ստուգումներ իրականացնելը վերջիններս ինքնուրույն հաշվարկել և հարկային մարմնին են ներկայացրել ճշգրտված հաշվետվություններ և վճարել դրանցից բխող շուրջ 218 միլիոն 483 հազար ՀՀ դրամի հարկային պարտավորություն:

Միաժամանակ, որոշ ապահովագրական ընկերությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև