Հայաստանում տրամադրված հիփոթեքային վարկերի թիվը գրեթե կրկնապատկվել է

16.09.2019 15:37
Հայաստանում տրամադրված հիփոթեքային վարկերի թիվը գրեթե կրկնապատկվել է

ՎԱՆԱՁՈՐ, 16 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում տրամադրված հիփոթեքային վարկերի թիվը գրեթե կրկնապատկվել է: Այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում այսօր անցկացվող մամուլի ասուլիսին:

«Այս տարվա 7 ամիսներին հիփոթեքային վարկերը կազմել են 84,5 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ նարվա ցուցանիշը 90,5 տոկոսով», - ասաց Փաշինյանը:

Միաժամանակ նա նշեց, որ այս տարվա հուլիսի դրությամբ, 2018թ.–ի հուլիսի համեմատ, անշարժ գույքի գործարքներն աճել են 17,1 տոկոսով, իսկ արդյունաբերական նշանակության անշարժ գույքի գործարքները արձանագրել են 11,7%-ի աճ:

«Հատկանշական է, որ գործարքների աճը գրանցվել է ոչ թե մայրաքաղաքի հաշվին, այլ մարզերում անշարժ գույքի գործարքների թվի աճի հաշվին», - ասաց Փաշինյանը: (1 դոլարը`476,18 դրամ):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև