ԶԼՄ. Հայտնի է Հայաստանի ԿԲ–ի նոր նախագահի թեկնածուն

29.10.2019 10:54
ԶԼՄ. Հայտնի է Հայաստանի ԿԲ–ի նոր նախագահի թեկնածուն

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով, Հայաստանի իշխանություններն արդեն Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի փոխարինող են գտել։

Պարբերականի տեղեկությունների համաձայն, այդ պաշտոնում կնշանակվի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Մեկնաբանելով այդ տեղեկությունը` Ջավադյանը թերթի թղթակցին ասել է, որ այդ հարցը դեռ չի քննարկվել, բայց արժանի թեկնածուներ կան։ «Այս պահին ես պատրաստ չեմ պատասխանելու այդ հարցին, շատերին եմ տեսնում այդ պաշտոնում, այդ թվում` Մհեր Գրիգորյանին»,– նշել է ԿԲ նախագահը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև