«Իմ բիզնեսը, Իմ բանկը». համագործակցության նոր ձևաչափ (ՎԻԴԵՈ)

22.11.2019 16:13
«Իմ բիզնեսը, Իմ բանկը». համագործակցության նոր ձևաչափ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացման նպատակով  «Իմ բիզնեսը, Իմ բանկը» համագործակցության նոր ձևաչափի շրջանակում Բանկի մասնաճյուղերում ներկայացնում է  իր գործընկերների  արտադրանքները. հայկական թեյեր, չորամիրգ, մեղր, խմիչք ու նաև կոսմետիկ խնամքի պարագաներ ամեն օր ներկայացվում են Բանկի հազարավոր հաճախորդներին, հաղորդում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը:

«Այս պահին մեր գործընկերների արտադրանքները ցուցադրված են երեք մասնաճյուղերում, սակայն ծրագիրը նպատակ ունի ավելի ընդլայնվել: Հաշվի առնելով մեր մասնաճյուղերում հաճախորդների մեծ հոսքը, այս նախաձեռնությունը մեր գործընկերներին հավելյալ հնարավորություն կտա ավելի ճանաչելի դարձնել իրենց բիզնեսն ու արտադրանքը, ինչպես նաև գտնել նոր գործընկերների։ Արդեն 5 տարի է, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ օգնում է նաև գյուղմթերք արտադրող տնտեսվարողներին անցնել օրգանական սերտիֆիկացում, ինչը հավելյալ մրցակցային առավություն է ստեղծում դեպի Եվրոպա և այլ ուղղություններով  ապրանքների արտահանման գործում։ Բանկի կողմից կազմակերպվող անվճար բիզնես դասընթացները նպատակ ունեն մեր երկրում փոքր և միջին  բիզնեսով զբաղվող կազմակերպություններին տրամադրել գրագետ բիզնես վարելու գործիքներ, որոնց միջոցով  իրենք ավելի վստահ ու ռիսկերից զերծ կղեկավարեն իրենց բիզնեսը»,- իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ՓՄՁ բաժնի պետ Սուրեն Հովհաննիսյանը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իր «Իմ բիզնեսը, Իմ բանկը» արշավը մեկնարկել է 2018թ.-ին, որի նպատակը ՓՄՁ-ներին ֆինանսական լուծումներից բացի նաև ոչ ֆինանսական ծառայությունների տրամադրումն է: Այստեղ առաջին անգամ համակցվել են ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները։ «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնադրվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև