«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» և «Բնակարան Երիտասարդներին» ՎԿ-ները հետաձգում են վարկերի մարումները մինչև 6 ամսով. ԿԲ

26.03.2020 16:15
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» և «Բնակարան Երիտասարդներին» ՎԿ-ները հետաձգում են վարկերի մարումները մինչև 6 ամսով. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի./Նովոստի-Արմենիա/. «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» և «Բնակարան Երիտասարդներին» ՎԿ-ները հետաձգում են վարկերի մարումները մինչև 6 ամսով: Այս մասին հայտնել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

««Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ, հետևելով ստեղծված իրավիճակին և նպատակ ունենալով աջակցել ֆինանսական դժվարությունների բախված վարկառուներին, հնարավորություն են ստեղծում իրենց ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերի գծով մայր գումարների մարումները հետաձգել մինչ 6 ամսով, այն է՝ սույն թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ։ Հիշյալ հնարավորությունից օգտվելու համար ֆինանսական դժվարություններ ունեցող վարկառուները պետք է դիմեն վարկը տրամադրած բանկին կամ վարկային կազմակերպությանը»,- նշվում է տարածված հայտարարության մեջ:

Հաղորդագրության համաձայն, միևնույն ժամանակ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ վարկառուներին հորդորում են ֆինանսական դժվարությունների բացակայության պարագայում կատարել վարկերի գծով ամսական վճարումներն ամբողջ ծավալով, ինչպես նաև հնարավորության դեպքում վճարումներն իրականացնել օնլայն՝ առանց ֆինանսական կազմակերպություններ այցելելու։

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՓԲԸ–ն վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն է: Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմնադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը: ($1-413,44 դրամ)։

«Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ն վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն է, որը գրանցվել է որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն  ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2010 թվականի փետրվարին: Վերաֆինանսավորման վարկային կազմակերպությունը վերակազմակերպվեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 2011 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ: --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև