ԵԶԲ–ն հայտարարել է ստեղծագործական մրցույթ ԶԼՄ–ների համար

08.07.2020 17:30
ԵԶԲ–ն հայտարարել է ստեղծագործական մրցույթ ԶԼՄ–ների համար

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկն ընդունում է աշխատանքներ ԶԼՄ–ների համար նախատեսված ամենամյա մրցույթին մասնակցելու համար։

Այս տարի մրցույթի գլխավոր թեման է «Եվրասիական ինտեգրում և զարգացում. XXI դար», նշվում է ԵԶԲ–ի կայքում։

Մրցույթի նպատակն է զարգացնել և ամրապնդել միջմշակութային և տնտեսական կապերը տարածաշրջանի երկրների միջև։ Այն կոչված է նպաստելու օբյեկտիվ տեղեկատվության տարածմանը եվրասիական տարածքում ընթացող ինտեգրացիոն գործընթացների մասին։ Մրցույթին մասնակցել կարող են ԵԶԲ մասնակից պետությունների լրագրողները ` Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան, ինչպես նաև Մոլդովա։

Մրցույթին կարող են մասնակցել 2019թ.–ի դեկտեմբերի 1–ից մինչև 2020թ.–ի սեպտեմբերի 30–ը տպագրված կամ եթեր հեռարձակված լրագրողական աշխատանքները։ Հատուկ ստեղծված Փորձագիտական խորհուրդը երաշխավորում է գնահատման օբյեկտիվությունը։ Խորհրդի կազմում ներառվել են ԵԶԲ բոլոր 6 անդամ երկրների Ժուռնալիստների միությունների ղեկավարները։

Մրցույթի դափնեկիրները կպարգևատրվեն դիպլոմներով և արժեքավոր մրցանակներով։

Մրցույթի անվանակարգերն են.

«Լրատվական գործակալության լավագույն թեմատիկ հաղորդագրություն»

«Ինտերնետ հրատարակության լավագույն հրապարակում»

«Տպագիր ԶԼՄ–ի լավագույն հրապարակում»

«Լավագույն հեռուստատեսային սյուժե»

«Լավագույն ռադիոսյուժե»

«Լավագույն հրապարակում հումանիտար ինտեգրման թեմայով»

Առաջին անգամ մրցույթի շրջանակում ստեղծվել է «Լավագույն հրապարակում ԵՏՄ–ում բիզնեսի աշխատանքի մասին» ԵՏՀ–ի հատուկ անվանակարգը։

Մրցույթի արդյունքների ամփոփումն ու դափնեկիրների պարգևատրման արարողությունը, ըստ ավանդույթի, կանցկացվի տարվա վերջին Մոսկվայում։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտ և ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև