Պարտատոմսերին նվիրված ԱՊՀ և Բալթյան երկրների յոթերորդ կոնգրեսը հուլիսի 1-2-ը կանցկացվի Երևանում

10.06.2010 15:56
Պարտատոմսերին նվիրված ԱՊՀ և Բալթյան երկրների յոթերորդ կոնգրեսը հուլիսի 1-2-ը կանցկացվի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Պարտատոմսերին նվիրված ԱՊՀ և Բալթյան երկրների յոթերորդ կոնգրեսը հուլիսի 1-2-ը կանցկացվի Երևանում, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի մամուլի ծառայությունից։

Միջոցառման կազմակերպիչն է Cbonds տեղեկատվական գործակալությունը NASDAQ OMX Արմենիայի աջակցությամբ։

Պարտատոմսերին նվիրված կոնֆերանսի հիմնական նպատակն է ԱՊՀ և Բալթյան երկրների պարտատոմսերի շուկաների առավել արդիական խնդիրների քննարկումն անմիջականորեն տվյալ շուկայի մասնակիցների հետ,  փորձի փոխանակումն, ինչպես նաև միջազգային հանրությանը Հայաստանի պարտատոմսերի շուկայի ներկայացումը և ներդրումային հետաքրքրության ներգրավումը Հայաստանի կապիտալի շուկայի տվյալ հատվածում։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, Պարտատոմսերին նվիրված ԱՊՀ և Բալթյան երկրների յոթերորդ կոնգրեսի հիմնական թեմաների թվում կլինեն Հայաստանի ֆոնդային շուկայի զարգացման հեռանկարները, հետճգնաժամային իրավիճակը համաշխարհային ֆինանսական շուկաներում, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ղազախստանի և Բալթյան երկրների պարտատոմսերի շուկաները։

Արտաքին և ներքին շուկաների հարցերին նվիրված կլոր սեղանի ընթացքում մասնակիցները կքննարկեն նաև տվյալ ոլորտի էմիտենտների և ներդրողների առաջնահերթությունները և շահերը։ Նախատեսվում է, որ համաժողովին կմասնակցեն ԱՊՀ և Բալթյան երկրների կապիտալի շուկաների պրոֆեսիոնալ մասնակիցների ավելի քան 200 ներկայացուցիչներ։ Պարտատոմսերին նվիրված կոնգրեսի հրավիրված խոսնակներից են Հայաստանի Կենտրոնական բանկի, Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչները։ Նախատեսված են նաև NASDAQ OMX Արմենիա բորսայի ղեկավարության, պարտատոմսերի հայկական շուկայում և Հայաստանում ներդրումային ծառայություններ տրամադրող ընկերություններում աշխատող էմիտենտների ելույթներ։

ԱՊՀ և Բալթյան մյուս երկրների պարտատոմսերի շուկաներին նվիրված բաժինները կլուսաբանեն կարգավորիչների, ֆոնդային բորսայի, ինչպես նաև էմիտենտների և շուկաների մասնակիցների ներկայացուցիչները, որոնց թվում են Deutsche Bank-ի, Standard & Poor’s-ի, Ռուսաստանի Խնայբանկի, «Տրոյկա Դիալոգ» ՆԸ, Մոսկվայի միջբանկային արժութային բորսայի, Goldman Sachs-ի, SEB Bank-ի ներկայացուցիչները։

«Պարտատոմսերին նվիրված ԱՊՀ և Բալթյան երկրների կոնգրեսն» անցկացվում է 2004 թ.-ից և ամեն տարի հավաքում է ԱՊՀ երկրների և մի շարք արտասահմանյան երկրների արժեթղթերի շուկաների պրոֆեսիոնալներին:

NASDAQ OMX Group, Inc.-ը աշխարհի խոշորագույն բորսային օպերատորն է։ Ընկերությունը բորսային առուվաճառքի կազմակերպման և ողջ աշխարհում բորսային տեխնոլգիաների ներդրման ծառայություններ է մատուցում։

NASDAQ OMX-ը նաև առաջատար է լիսթինգի ընթացակարգ անցած էմիտենտների թվով իր բորսային հարթակներում՝ ներկայում նրանց թիվը հասնում է 3,900-ի և շարունակում է աճել։ NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 60 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում և կենտրոնական դեպոզիտարիաներում:

2008թ.-ի հունվարին սկանդինավյան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի և OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի և ՀԿԴ-ի միակ սեփականատերը: 2009 թվականի հունվարի 27-ից  «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն դարձավ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը:

Cbonds ընկերությունների խումբը ֆինանսական շուկաներում մասնագիտացող լրատղական գործակալություն է։ Խումբը գործունեություն է իրականացնում Ռուսաստանում, Ուկրաինայում և Ղազախստանում բիզնեսի հետևյալ ուղղություններով՝ տեղեկատվական կայքերի աջակցություն և զարգացում (Cbonds.Info и Investfunds), ֆինանսական շուկաների վերաբերյալ թեմատիկ համաժողովների և ցուցահանդեսների անցկացում,  հրատարակչական գործունեություն (Cbonds Review ամսագիր և ամենամյա տեղեկատուներ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև