«ԱՀԸ» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը թույլատրվել են առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի ազատ շուկայի հարթակում

13.05.2013 20:32
«ԱՀԸ» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը թույլատրվել են առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի ազատ շուկայի հարթակում

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը թույլատրվել են առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի ազատ շուկայի հարթակում և ընդգրկվել են Cbond շուկայում, ինչպես նաև թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Ինչպես նշում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»–ի մամուլի ծառայությունից, այս թողարկումը ներառում է 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 6 ամիս մարման ժամկետով և 9.3647% տեղաբաշխման եկամտաբերությամբ 10,000 պարտատոմս: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն NMCCB5 բորսայական հապավմամբ:

2013թ. ապրիլի 14-ին Ազգային Հիփոթեկային Ընկերության (ԱՀԸ) պարտատոմսերը տեղաբաշխվել էին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում՝ 954,559,170.40 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 9,3647% միջին կշռված եկամտաբերությամբ և 9,5006% կտրման եկամտաբերությամբ:

Սա ԱՀԸ-ի պարտատոմսերի արդեն հինգերորդ թողարկումն է: Պարտատոմսերի առաջին երեք թողարկումները (NMCCB1, NMCCB2 և NMCCB3) 2011-2012թթ.-ին տեղաբաշխվել էին Բորսայում, թույլատրվել առևտրին Բորսայի պարտատոմսերի ազատ Cbond շուկայում, այնուհետև, համապատասխանաբար, մարվել և դուրս եկել բորսայական շրջանառությունից: ԱՀԸ-ի պարտատոմսերի չորրորդ թողարկումը (NMCCB4) թույլատրվել է առևտրին Բորսայի պարտատոմսերի ազատ Cbond շուկայում 16.12.2012թ.-ին և շրջանառվելու է մինչ 16.06.2013թ.:

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն ՓԲԸ–ն գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմնադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև