«ԱՀԸ» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը թույլատրվել են առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի ազատ շուկայի հարթակում

06.11.2013 18:48
«ԱՀԸ» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը թույլատրվել են առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի ազատ շուկայի հարթակում

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 6-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի (ԱՀԸ) անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը թույլատրվել են առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի ազատ շուկայի հարթակում և ընդգրկվել են պարտատոմսերի ազատ (Cbond) շուկայում, ինչպես նաև թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Ինչպես տեղեկացնում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի մամուլի ծառայությունից, ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 100,000.00 ՀՀ դրամ անվանական արժեքով, 363 օր ժամկետայնությամբ և 9.5491% միջին եկամտաբերությամբ 10,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, զեղչատոկոսային պարտատոմսեր: Պարտատոմսերի բորսայական հապավումն է՝ NMCCB7:

2013թ. հոկտեմբերի 24-ին ԱՀԸ-ի նշված պարտատոմսերը տեղաբաշխվել էին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում՝ 912,170,187.00 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով:

Սա ԱՀԸ-ի պարտատոմսերի արդեն յոթերորդ թողարկումն է: Պարտատոմսերի առաջին հինգ թողարկումները (NMCCB1, NMCCB2, NMCCB3, NMCCB4 և NMCCB5) 2011-2013թթ.-ին տեղաբաշխվել էին Բորսայում և թույլատրվել առևտրի Բորսայի պարտատոմսերի ազատ Cbond շուկայում, այնուհետև, համապատասխանաբար, մարվել և դուրս են եկել բորսայական շրջանառությունից: ԱՀԸ-ի պարտատոմսերի վեցերորդ թողարկումը (NMCCB6) թույլատրվել է առևտրին Բորսայի պարտատոմսերի ազատ Cbond շուկայում 22.08.2013թ.-ին և շրջանառվելու է մինչ 27.01.2014թ.:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև