ՀՀ ԿԲ-ն հայտնում է eBay-ում վաճառվող Աքսենտովիչի արծաթե կեղծ հուշադրամների մասին

17.09.2019 17:24
ՀՀ ԿԲ-ն հայտնում է eBay-ում վաճառվող Աքսենտովիչի արծաթե կեղծ հուշադրամների մասին

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ eBay հարթակում վաճառքի է դրված հայազգի լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի մահվան 80-ամյակին նվիրված արծաթե հուշադրամների հավաքածու:

Ինչպես հայտնում է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը, հավաքածուն բաղկացած 9 հուշադրամներից, որոնց վրա առկա են ՀՀ զինանշանը, 100 դրամ անվանական արժեքը և հայերեն լեզվով գրառումներ։

ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է, որ տվյալ հուշադրամները չեն հանդիսանում ՀՀ կենտրոնական բանկի թողարկումը, հետևաբար, կեղծ են։

Նախաձեռնվել են անհրաժեշտ միջոցառումներ կեղծարարներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

«Հայտնում ենք, որ 2010 թվականին ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է «Թեոդոր Աքսենտովիչ» մեկ տեսակի արծաթե հուշադրամ, որի թողարկման ամբողջ խմբաքանակը սպառվել է», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամների մասին տեղեկությունները զետեղված են ԿԲ կայքում:   


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև