Հայաստանում թանկարժեք մետաղների գները բարձրացել են

14.09.2010 18:10
Հայաստանում թանկարժեք մետաղների գները բարձրացել են

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը  սեպտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում  ներկայացրել է թանկարժեք մետաղների գները։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`  ոսկի`   գնման  գին`    13474.11 (+10.58),   բացթողնման  գին`   14645.77(+11.5), արծաթ` գնման գին` 213.91 (+4.48), բացթողնման գին` 232.51 (+4.87), պլատին`     գնման գին`        16724.63  (+131.38),       բացթողնման գին`    18178.95(+142.81),   պալադիում`   գնման գին`   5644.06 (+107.37),    բացթողնման գին`      6134.85  (+116.71) ($1- 363,33 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև