Հայաստանի միջազգային համախառն պահուստները դեկտեմբերին կրճատվել են 7,2%-ով և $1859 մլն կազմել

31.01.2011 15:53
Հայաստանի միջազգային համախառն պահուստները դեկտեմբերին կրճատվել են 7,2%-ով և $1859 մլն կազմել

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային համախառն պահուստները դեկտեմբերին կազմել են 1859 մլն դոլար՝ 2009 թվականի դեկտեմբերի համեմատ կրճատվելով 144,4 մլն դոլարով կամ 7,2 տոկոսով։ Այս մասին ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում։

Միաժամանակ փոխարկելի արտարժույթով ակտիվներն ընթացիկ տարվա դեկտեմբերի վերջին կազմել են 1825,5 մլն դոլար՝ 2009 թվականի դեկտեմբերի համեմատ կրճատվելով 53,23 մլն դոլարով կամ 2,8 տոկոսով։

Հաղորդագրության համաձայն, ԱՄՀ-ում փոխառության հատուկ իրավունքները (SDR) դեկտեմբերի վերջին կազմել են 33,5 մլն դոլար՝ 2009 թվականի դեկտեմբերի վերջին արձանագրված 124,69 մլն-ի դիմաց։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև