Հայաստանում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում գնաճը 5,1% է կազմել

20.07.2015 15:50
Հայաստանում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում գնաճը 5,1% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում սպառողական գները 2015թ.–ի հունվարից հունիսն ընկած ժամանակահատվածում, 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 5 տոկոսով։ «ԱՌԿԱ» գործակալությանը նման տվյալներ է ներկայացրել Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ Հայաստանում 12–ամսյա գնաճը այս տարվա հունիսին կազմել է 5,5 տոկոս։

ԱՎԾ–ի տվյալներով` տնտեսական ակտիվության աճը 2015թ.–ի հունվար–հունիսին, 2014թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 3,8 տոկոս։

Ըստ պետբյուջեի` Հայաստանում գնաճը 2015 թ.–ին նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%), ՀՆԱ–ի աճը` 4,1 տոկոս։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև