Ստվերային տնտեսության մասնաբաժինը Հայաստանում շատ մեծ է. UNCTAD

21.03.2011 18:42
Ստվերային տնտեսության մասնաբաժինը Հայաստանում շատ մեծ է. UNCTAD

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Ստվերային տնտեսության մասնաբաժինը Հայաստանում շատ մեծ է, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD – United Nations Conference for Trading and Development) գլխավոր քարտուղար դոկտոր Սուպաչայ Պանիտչպակդին:

«Այսօր Հայաստանում բարձր է ոչ իրական՝ ստվերային տնտեսության ծավալը, և դրանում մեծ է ոչ միայն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ինչպես նաև այլ պետկառույցների դերը, այդ կառույցները պետք է բերել օրենսդրական դաշտ, և այդ հարցում պետք է գործեն ոչ միայն մրցակցային պայմաններ»,- ասաց Պանիտչպակդին:

Նա դրական գնահատեց Հայաստանի օրենսդրության փոփոխությունները, որոնց համաձայն 500 տնտեսվարող սուբյեկտներին առաջարկվում է պարտավորեցնել բաց հրապարակել ֆինանսական հաշվետվությունները, ընդգծելով, որ ՏՄՊՊՀ-ն ոչ պետք է ոչ միայն վերահսկի այդ ցուցանիշները, այլ նաև ձգտի դրանց իրագործմանը:

Ինչպես կարծում է փորձագետը, հակառակ դեպքում տնտեսվարող սուբյեկտները կշարունակեն թաքցնել իրենց շրջանառությունը և կսահմանափակվեն ցածր հարկային վճարումներով:

UNCTAD գլխավոր քարտուղարը կարևորեց Հանձնաժողովի ռեգիստրում գրանցված և շուկայում գերակշռող դիրք ունեցող ընկերությունների արդյունավետ օգտագործումը, ինչը կարող է լավ հիմք լինել դատական ատյաններում տարբեր հայցերի համար:

«Բացի այդ, Հայաստանում անհրաժեշտ է կորպորատիվ կառավարում ներդնել, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի մրցակցային կանոնների կատարման և սպառողների իրավունքների պաշտպանության համար»,- ասաց Պանիտչպակդին, ընդգծելով, որ նման խնդիր գոյություն ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև ԱՊՀ երկրներում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև