ՀՀ բանկերի կողմից սպառողական վարկավորման ծավալներն օգոստոսին աճել են 2,4%-ով` կազմելով 191,2 մլրդ դրամ

28.09.2011 12:11
ՀՀ բանկերի կողմից սպառողական վարկավորման ծավալներն օգոստոսին աճել են 2,4%-ով` կազմելով 191,2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ բանկերի կողմից սպառողական հատվածի վարկավորման ծավալներն օգոստոսին աճել են 2,4%-ով և կազմել 191,2 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

Հաշվետվության համաձայն` ՀՀ առևտրային բանկերի վարկային ավանդների ընդհանուր ծավալում սպառողական վարկավորման մասնաբաժինն օգոստոսին կազմել է 17,8 տոկոս՝ 2011թ.-ի հուլիսի նույն ցուցանիշի համեմատ անփոփոխ մնալով:

Միաժամանակ սպառողական վարկերի ընդհանուր ծավալում արտարժութային վարկերը կազմել են շուրջ 24,6 մլրդ դրամ, իսկ դրամային վարկերը՝ 166,7 մլրդ դրամ:

ՀՀ առևտրային բանկերի վարկային ավանդների ընդհանուր ծավալն օգոստոսին կազմել է 1 075,1 մլրդ դրամ, որից 60,2 տոկոսը կազմում են արտարժութային վարկերը ($1-370,75 դրամ): –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև