Հայաստանում բանկերի կողմից առևտրի վարկավորումը I եռամսյակում աճել է 2,9%–ով` հասնելով 362,2 մլրդ դրամի

08.05.2014 14:02
Հայաստանում բանկերի կողմից առևտրի վարկավորումը I եռամսյակում աճել է 2,9%–ով` հասնելով 362,2 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում առևտրային բանկերի կողմից առևտրի վարկավորումը 2014թ.-ի առաջին եռամսյակում, 2013թ.-ի առաջին եռամսյակի համեմատ, աճել է 2,9 տոկոսով՝ կազմելով 362,2 մլրդ դրամ:

Բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն, 2014թ.-ի առաջին եռամսյակում տնտեսությանը հատկացված վարկերի ծավալը կազմել է ավելի քան 1,8 տրլն դրամ՝ 2013թ.-ի առաջին կիսամյակի 1,6 տրիլիոնի դիմաց:

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն, հաշվետու ժամանակահատվածում առևտրի վարկավորման գծով բանկային համակարգի առաջատարն է ՎՏԲ–Հայաստան բանկը, որի մասնաբաժինը շուկայի տվյալ հատվածի վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 11,9 տոկոս: Բանկի համախառն վարկային պորտֆելի շուրջ 18,7 տոկոսը կամ շուրջ 43 մլրդ դրամը բաժին է հասնում առևտրի վարկավորմանը (2013թ.-ի առաջին եռամսյակի վերջին` 35,7 մլրդ դրամ):

Առևտրի վարկավորման ցուցանիշով առաջատարների թվում են նաև HSBC Բանկ Հայաստանը (շուրջ 40,9 մլրդ դրամ), Ամերիաբանկը (շուրջ 39,4 մլրդ դրամ), Ինեկոբանկը (շուրջ 28,6 մլրդ դրամ) և Արարատբանկը (շուրջ 27,1 մլրդ դրամ):

Այդ բանկերի համախառն վարկային պորտֆելում տվյալ ցուցանիշի տեսակարար կշիռը կազմել է համապատասխանաբար 25,6%, 20,7%, 33,8% և 44,1% ։

2014թ.-ի մարտի 31–ի դրությամբ, Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ։ ($1 –ը` 413,29 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև