Հայկական բանկերի կողմից գյուղատնտեսության վարկավորումը 2013թ.–ի II եռամսյակում աճել է 6,4%-ով՝ հասնելով 108 մլրդ դրամի

29.08.2013 14:48
Հայկական բանկերի կողմից գյուղատնտեսության վարկավորումը 2013թ.–ի II եռամսյակում աճել է 6,4%-ով՝ հասնելով 108 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերի կողմից գյուղատնտեսության վարկավորումը 2013թ.–ի II եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ աճել է  6.4%-ով՝ հունիսի 30-ի դրությամբ հասնելով 108 մլրդ դրամի։

Բանկերի` 2013թ.-ի երկրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն, տնտեսությանը տրամադրած վարկերի ծավալը հունիսի 30-ի դրությամբ կազմել է 1 677,1 մլրդ դրամ՝ նախորդ եռամսյակում գրանցված 1 646,6 մլրդ դրամի դիմաց:

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն, հաշվետու ժամանակաշրջանում գյուղատնտեսության ոլորտի վարկավորման գծով բանկային համակարգի առաջատարն է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, որի մասնաբաժինը շուկայի այս հատվածի վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 50%: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ համախառն վարկային պորտֆելում ավելի քան 31,3 տոկոսը կամ ավելի քան 54 մլրդ դրամը բաժին է ընկնում գյուղատնտեսության վարկավորմանը (նախորդ եռամսյակի վերջին` 45,7 մլրդ դրամ):

Այս ցուցանիշով առաջատար բանկերի թվում են Արդշինինվեստբանկը (շուրջ  8,6 մլրդ դրամ), ՎՏԲ–Հայաստան Բանկը (շուրջ 7,1 մլրդ դրամ), ՊրոԿրեդիտ բանկը (շուրջ 5,3 մլրդ դրամ), Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի Խումբը (շուրջ 5,2  մլրդ դրամ)։ Նշված բանկերի համախառն վարկային պորտֆելում այս ցուցանիշի տեսակարար կշիռը կազմել է, համապատասխանաբար, 5,8%, 14%, 3,7%, 13,4% և 5,4%,:

2013թ.-ի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ` 478 մասնաճյուղով: ($1 – 405,95 դրամ է) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև