Հայաստան. հակաճգնաժամային բյուջեից դեպի կայունացման բյուջե

20.11.2009 14:39
Հայաստան. հակաճգնաժամային բյուջեից դեպի կայունացման բյուջե

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական խոհրդարանը սկսել է երկրի 2010 թ. գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումը:

Պետական բյուջեի նախագիծը, որն արդեն բուռն զրոյական ընթերցումներ է անցել խորհրդարանական մշտական հանձնաժողովներում, վերջերս արժանացել է բազմաթիվ մակդիրների, այդ թվում նաև ոչ այնքան դուրեկան:

Այսպես, հայկական ընդդիմությունը մկրտել է ՀՀ պետբյուջեն «պարտվողական և հրաժարականների բյուջե», սակայն հանրապետության կառվարությունը և իշխող կոալիցիան այլ կարծիք ունեն և պետբյուջեն գնահատում են որպես միանգամայն կատարման ենթակա, բյուջե, որը կապահովի կայունացում և Հայաստանի տնտեսության հետագա զարգացում:

Հայաստանի 2010թ. պետական բյուջեի նախագծի համաձայն՝ պետական բյուջեի եկամուտները նախատեսված են 676,6 միլիարդ դրամի սահմաններում, ծախսերը կկազմեն 859,6 միլիարդ դրամ` 183 մլրդ դրամ դեֆիցիտի դեպքում։ ՀՆԱ ծավալը 2010 թ.-ին կանխատեսվում է 3 տրլն 214 մլրդ դրամի չափով:

Պետական պարտքը, ինչպես սպասվում է, կկազմի 3,9 մլրդ դոլար՝ 1,2 տոկոս տնտեսական աճի դեպքում: Դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքը նախատեսված է մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 376 դրամի սահմաններում:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ երկրի կառավարությունն ի վիճակի է ամբողջովին իրականացնել երկրի 2010 թ. պետբյուջեն:

«Մեր քաղաքական ուժը շահագրգիռ բոլոր կողմերի հետ համագործակցությամբ կարող է լուծել կուտակված խնդիրները, իրագործել ՀՀ նախագահի կողմից դրված խնդիրները: Համոզված եմ, որ մենք կարող ենք ամբողջովին իրագործել 2010 թ.-ի բյուջետային ծրագիրը», - ասել է Սարգսյանը խորհրդարանում ՀՀ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

Խոսելով ՀՀ 2010 թ. պետբյուջեի մասին՝ վարչապետը նշել է, որ փաստաթղթի հիմնական նպատակը կդառնա սոցիալական ծախսերի ամբողջական կատարումը, որոնք կազմում են ծախսային հոդվածի ընդհանուր չափի 45,7 տոկոսը, ինչպես նաև դրանց ապահովումը 2009 թ.-ի մակարդակում:

Սարգսյանը նշել է, որ կառավարությունը կշարունակի հակաճգնաժամային քայլերի իրականացումը 2010 թվականին։Նրա խոսքերով՝ կառավարությունը կշարունակի հակաճգնաժամային միջոցառումների իրականացումը, որոնք կուղեկցվեն, մի կողմից արդեն ստեղծված ինստիտուտների աշխուժացմամբ, մյուս կողմից՝ նորերի ստեղծմամբը։
Հայաստանի 2010թ. բյուջեով նախատեսված է աջակցության ցուցաբերումը փոքր և միջին բիզնեսին, համակարգաստեղծ ձեռնարկություններին, տնտեսության զարգացման համար ավելի բարենպաստ միջավայրի ստեղծմանը, բարեփոխումներ են նախատեսված ապահովագրական և կենսաթոշակային համակարգի ոլորտներում, որոնց համար արդեն մշակվել են հայեցակարգն ու ժամանակացույցը։

Հատկանշական է, որ խորհրդարանական հանձնաժողովներում պետբյուջեի զրոյական ընթերցումներից հետո գլխավոր ֆինանսական փաստաթղթի հոդվածները ենթարկվեցին որոշակի փոփոխությունների: Օրինակ, 2010 թ.-ի համար նախատեսված պետբյուջեի հարկային մուտքերը նախատեսված է ավելացնել՝ հասցնելով մինչև 568 միլիարդ դրամի, այն դեպքում երբ պետբյուջեի սկզբնական տարբերակում հարկերն ու տուրքերը սահմանվել էին 533 միլիարդ դրամի սահմաններում:

Ընդհանուր առմամբ 2010 թ. պետբյուջեի հարկային մուտքերը բյուջետային եկամուտների կառույցում մեծ տեսակարար կշիռ են կազմում. 2010 թ.-ին ՀՆԱ-ի կառուցվածքում հարկերի մասնաբաժինը կավելանա 17 միլիարդ դրամով և կկազմի 16,6 տոկոս՝ 2009 թ.-ի արդյունքներով նախատեսված 16,4 տոկոսի համեմատ:

ՀՀ 2010 թ. պետբյուջեի առանձնահատկությունը ծախսային հոդվածում սոցիալական ոլորտի ծախսերի գերակշռումն է, որոնք, ինչպես նշում է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, պետբյուջեի գրեթե կեսն են կազմում: Ընդ որում պետբյուջեի ծախսերի կրճատումները չեն անդրադարձել բնակչության կրթության, գիտության, առողջապահության և սոցիալական ապահովության ծախսերի վրա, որոնք մնացել են նույն մակարդակում: Պակաս կարևոր չէ այն, որ կրճատումները չեն անդրադարձել նաև պաշտպանության ոլորտի վրա, որի ծախսերը կազմում են բյուջետային ընդհանուր ծախսերի 18,5 տոկոսը: Ինչպես հավաստել է ֆինանսների նախարարը, պաշտպանության ոլորտի համար 2010 թ.-ին կհատկացվի այնքան միջոց, որքան անհրաժեշտ է:

«Պետք չէ կասկածել, որ անհրաժեշտ բոլոր ռեսուրսները կուղղվեն պաշտպանության ոլորտ», - հայտարարել է նա:

2010 թ.-ին կառավարելի և կանխատեսելի կմնա նաև Հայաստանի պետական պարտքի ցուցանիշը, որը 3 մլրդ 960 միլիոն դոլար կկազմի՝ անցյալ տարվա 33,7-ի դիմաց, ինչը ՀՆԱ-ի 46,3 տոկոսն է կազմում:

Ինչպես կանխատեսվում է, 2010 թվականին Հայաստանի պետական պարտքը 3 մլրդ 960 միլիոն դոլար կկազմի, ինչը, նախարարի խոսքով, կառավարելի ու կանխատեսելի է: Միաժամանակ Հայաստանի արտաքին պարտքը կկազմի ՀՆԱ-ի 41,5 տոկոսը, ինչը համապատասխանում է հայկական օրենսդրության պահանջներին:

Նախարարի խոսքով, հայկական օրենքների համաձայն, ՀՆԱ արտաքին պարտքը չպետք է գերազանցի 50 տոկոսը:

ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկումները շարունակվել են երկրի խորհրդարանում հինգշաբթի: ՀՀ ԱԺ պատգամավորները ծրագրում են երկրի կառավարությանը ներկայացնել սեփական առաջարկները, ինչի արդյուքնում բյուջեի ծախսային հոդվածը կարող է ավելանալ: Մասնավորապես, խորհրդարանականները մտադիր են աջարկել կառավարությանը՝ 2010 թ. բյուջեում միջոցներ նախատեսել՝ ԽՍՀՄ խնայբանկերում ավանդադրված գումարների փոխհատուցման համար:

Հարկ է նշել, որ ՀՀ 2010 թ. բյուջեի քվեարկությունը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ քառօրյային՝ դեկտեմբերի 7-10-ը, եթե պատգամավորները չհայտարարեն արտահերթ նիստ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև